ՀՀ միջազգային դրությունը

Հայաստանի հանրապետությունը 1991թ․ դեկտեմբերին անկախ ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտին Հայաստանը դարձավ (ՄԱԿ), իսկ 2001թ.` Եվրախորհրդի անդամ։ Հայաստանի միջազգային հարաբերությունների մեջ կարևոր տեղ են գրավում ուղղակի հարաբերությունները ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմակողմանի համագործակցություն, այդ թվում` ռազմապաշտպանական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլն։Ռուսաստանից բացի` Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաև Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հետ։ Միջին Ասիայում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործընկերըԹուրքմենստանն է, քանի որ հանրապետության տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված է թուրքմենական գազի առաքումներից։ Հատկապես կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայության, այդ թվում` Ջավախքի հայ համայնքի առկայությամբ։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիր կնքվեց 1996թ.: Այն հնարավորություն տվեց Եվրամիության հետ սերտ համագործակցություն զարգացնելու։ՀՀ և ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված են այնտեղի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ։Հայաստանը հարաբերություններ հաստատեց նաև Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ։ 150-ից ավելի երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, աշխարհի երեք տասնյակից ավելիերկրներում գործում են ՀՀ դեսպանությունները, ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները:

Оставьте комментарий