ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. Խորհրդարանըընդունեց օրենք, որով հանրապետությունում ստեղծվում էրբազմակուսակցական համակարգ։Աստիճանաբար առաջացան նոր կուսակցություններ, հասարակական-քաղաքականկազմակերպություններ ու միություններ։Օրինակ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ),Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ),«Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունները և այլն։Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ 1995թ. հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։Ընդդիմության հիմնական կուսակցություններն առաջադրեցին իրենց թեկնածությունները, իսկ ՀՀՇ-ն‚ իր շուրջը համախմբելով մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների, ձևավորեց«Հանրապետություն» միավորումը։Բնակչության հասարակական-քաղաքական ակտիվության բարձրացմանընպաստող կարևոր իրադարձություններից էին 1996թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը։Այդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակության միջև սկսվեց որոշ օտարացում։ Այդքաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. Փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին

1998թ. մարտին արտահերթ նախագահական ընտրություններիժամանակ հիմնական պայքարը ընթանում էրՀայաստանի Հանրապետության վարչապետ ՌոբերտՔոչարյանի և քաղաքական ասպարեզ վերադարձածՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար ԿարենԴեմիրճյանի միջև։ Հանրապետության նախագահընտրվեց Ռ. Քոչարյանը։Ազգայինժողովի նախագահ ընտրվեց Կ. Դեմիրճյանը, վարչապետ նշանակվեց Վ.Սարգսյանը։Հանրապետության վիճակը ծանրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ինախադեպ չունեցող ահաբեկչությամբ, երբ խորհրդարանում զոհվեցին ՀՀվարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ ԿարենԴեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ։ Դա ծանր հարվածէր ժողովրդավարությանը։Հայաստանի Հանրապետության նախագահական հինգերորդ ընտրությունները տեղի ունեցան 2008 թվականի փետրվարի 19-ին: ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր խաղաղ հանրահավաքներ սկսեց, որոնք ցրվեցին իշխանության կողմից: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղիունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղան վիրավորներ: Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն:

Оставьте комментарий