Սևանի ծաղկման պատճառները և ինչպես լուծել նրանք

Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը Սևանա լիճն ուներ բնական էկոհավասարակշռություն, ջրի մակարդակի (ծովի մակարդակից բարձրությունը մոտ 1916 մ) բնական տատանմամբ: Լճին բնորոշ էին օլիգոտրոֆ (սնվում են մթնոլորտային տեղումներով, հանքանյութեր քիչ են պարունակում) լճերի հիմնական հատկանիշները` ջրի բարձր լուսաթափանցելիություն (միջինը 14 մ), ջրում լուծված թթվածնի բարձր պարունակություն (6.0 մգ/լ-ից ոչ պակաս), պլանկտոնի ցածր պարունակություն և բարձրորակ մաքուր ջրերին բնորոշ սաղմոնազգի ձկների (Սևանի իշխան) օպտիմալ ձկնապաշար: Սակայն սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ (մինչև 20,2 մ-ով), միջին խորությունը պակասեց` 41,3 մ-ից մինչև 26,5 մ, ջրի ծավալը 58,5 մլրդ մ3 -ից կրճատվեց մինչև 32 մլրդ մ3: Սևանա լճի մակարդակի իջեցմանը զուգընթաց լճում արձանագրվեցին բացասական երևույթներ, հատկապես ինտենսիվացան էվտրոֆացման (ճահճացման) պրոցեսները:

Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում: Նաև հիմնական պատճառներից է այն, որ ձկնորսները չափից շատ ձուկ են հանում լճից և քանի, որ ձկները սնվելով լճի բնական երևույթներից մաքրում են լիճը և չեն թողնում, որ այն Էվտրոֆացման ենթարկվի։ Սևանի աղտոտման, ճահճացման պատճառով նրա ջուրը կարող է վտանգավոր դառնալ մարդկանց և շուրջ բոլորը գտնվող բնությանը և կենդանիներին։

Ինչպես ուղղել այն սխալը, որը արդեն տեղի է ունեցել Սևանում և այն ենթարկվել է ծաղկման։ Առաջնային պետք է իջեցնել ջրհանումը մինիմումի և ավելացնել ձկան քանակը, որից հետո պետք է քանդել (փողհատուցելով) Սևանի շուրջբոլորը գտնվող սրջարաները, հոտելները և տանել այն հեռավորությանը, որը չի խանգարի Սևանի ջրի բարձրացմանը։ Հանե, մաքրել ջրի տակ մանացծ ծառերի արմատները, տները, երկաթները և այլ նրան աղտոտող իրերը։ Այդ ամենը հնարավոր չէ անել մեկ օրում, պետք է սկսել քչից, բայց սկսել, որովհետև առանց սկիզբ առաջընթաց չենք կարող ստանալ։

Օգտվել եմ հետևյալ կայքից ՝ Սևանա լճի հիմնախնդիրը

Оставьте комментарий