Ֆիզիկա

1.Որ լիցքակիրներին են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները՝

ա. մետաղներում    բ. էլեկտրոլիտներում:

Պատ՝. Ազատ են կոչվում այն լիցքակիրները, որոնք կարողանում են ազատ տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը։ Մետաղներում, օրինակ, դրանք այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Այդ էլեկտրոնային ամբողությունն անվանում են էլեկտրոնային գազ: Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից:
Էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

2. Ինչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3.Ինչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

Պատ՝.Նախ նշենք, թե ինչ բան է լուսադիոդը, դա մի սարք է, որը լուսարձակում է, երբ նրա միջով հոսանք է անցնում: Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված  է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժմամբ:

4.Ինչպես է ընտրվում  էլեկտրական հոսանքի ուղղությունը:

Որպես էլեկտրական հոսնքի ուղղություն ընտրվել է դրական լիցքերի շարժման ուղղությունը:

5. Երբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:

Պատ.՝ Մետաղալարի ներսում հարկավոր է ստեղծել էլեկտրական դաշտ և պահպանել այն:

6.Ինչ է հոսանքի աղբյուրը:

Պատ՝.  Հոսանքի աղբյուրը Էլեկտրական շղթայում չընդհատվող հոսանք ապահովող հատուկ սարք է:

7. Ինչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

Գալվանական տարրը բաղկացած է երկու տարբեր մետաղե ձողերից, որոնք կոչվում են էլեկտրոդներ: Էլեկտրոդներն ընկղմված էեն էլեկտրոլիդի մեջ: Էլեկտրոլիդը ծծմբաթթվի թույլ ջրային լուծույթ է: Էլեկտրոդներից մեկը պղնձե, մյուսը ցինկե ձողեր են:

8.Ինչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Եթե հոսանքի աղբյուրի՝ գալվանական տարրի սեղմակներրը հաղորդալարերով միացնենեք սպառիչին, ապա կստանանք պարզղագույն էլեկտրական շղթա:

9.Նկարագրեք  գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:

Գալվանական տարրին սեղմակները սպառիչին միացնող հաղորդալարերում կծագի էլեկտրական դաշտ: Այս դաշտի ազդեցությամբ էլեկտրոնները ցինկե էլեկտրոդից կշարժվեն դեպի պղնձե էլեկտրոդըէ առաջացնելով էլեկտրական հոսանք: Էլեկտրոդների և լուծւոյթի միջև հաստատված հավասարակշռությունը կխախտվի: Ցինկը կշարունակի լուծվել լուծույթի մեջ: Կշարունակվի նաև էլեկտրոնների անցումը պղնձե էլեկտրոդից դեպի լուծույթ: Այդ պրոցեսսը կտևի անյքնա, քանի դեռ ցինկե էլեկտրոդն ամբողջությամբ չի քայքայվել:

10.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում  գալվանական տարրում:

Պատ՝. Գալվանական տարրում տեղի է ունենում քիմիական էներգիայի փոխակերպում էլեկտրական էներգիայի:

11.Ինչ է էլեկտրական կուտակիչը:

Պատ՝. Բազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են էլեկտրական կուտակիչներ(լատիներենից  ՛՛ակկումուլատոր՛՛ ՝ կուտակիչ բառից):

12. Գալվանական տարրերի և կուտակիչների ինչ կիրառություններ գիտեք:

Պատ՝. Գալվանական տարրեը, էլեկտրական կուտակիչները և դրանցից կազմված մարտկոցներն ունեն բազմազան և բազմաթիվ կիրառություններ: Գալվանական տարրեը, օրինակ, օգտագործվում են էլեկտրոնային ժամացույցներում, կառավարման վահանակներում, կենցաղային և տեխնիկական բազմաթիվ սարքերում: Կուտակիչներն ու դրանց մարտկոցներն օգտագործվում են ավտոմեքենաների լուսավորման, դրանց շարժիչները գործարկելու, բջջային հեռախոսների աշխատանքի համար:

13.Որ սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:

Պատ՝. Բացի  հոսանքի քիմիական աղբյուրներից կան նաև  հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Օր՝. էլեկտրական գեներատորները, տուրբոգեներատորները և այլ սարքեր մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային կամ միջուկային տրոոհման էներգիան փոխակերպում են էլեկտրականի:Երկրի արհեստական արբանյակներում, ինչպես նաև տիեզերական կայաններում հիմնականում տեղադրում են արեգակնային մարտկոցներ:

Оставьте комментарий