Հոկտեմբերի 7-14․10

Տանը

Գրավոր ներկայացրու Արշակ Երկրորդի պատմական կերպարը:

Ծննդյան թվականն անհայտ է: Մոտ 368 թ.։ Արշակ Բ-ն հայ Արշակունիների արքայատոհմի կարևոր թագավորներից է (350–368 թթ.): Նա  պայքարել է հայրենիքի

անկախության պահպանման համար: Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին:

359 թ-ին վերսկսվել է պատերազմը Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայաստանի սահմանները վտանգվել են պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Նա արշավանք է սկսել` Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսի բանակին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշակին, 363 թ-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները: Համաձայն դաշնագրի, որը հռոմեացի պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելլինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին է զիջել Արվաստանը, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը, Ռեիմենեն, Շապուհի հետ գործարք կնքել՝ ի հաշիվ հայկական տարածքների:

Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ն արշավել է Հայաստան: Քառամյա պատերազմի  (364–368 թթ.) ընթացքում Արշակ Բ-ն անհավասար պայքարում պահպանել է Մեծ Հայքի սահմանները: Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների. Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա, հաշտություն կնքելու պատրվակով, մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել նրան: Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին (Վահան Մամիկոնյանի եղբայրը) բանտարկել են Խուժիստան նահանգի Անհուշ բերդում: Շապուհի հրամանով Արշակին կուրացրել և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորթազերծ:

 

Արշակավան քաղաքի մասին պատմիր որպես ականատես:

Արշակավանը Հայաստանի նոր մայրաքաղաքն էր, այն  խոշոր ու բազմամարդ քաղաք էր։ Արշակ Բ–ի արքայական հատուկ հրովարտակով Արշակավանում բնակվում  էին տերերի ձեռքից փախած «ծառաները», և առհասարակ բոլոր նրանք, ովքեր ենթակա էին հետապնդման ու հալածանքի։  Այստեղ հիմնականում բնակվում են հանցագործները, փախստականները, պարտապանները և այլն։ Թագավորի այդ քաղաքականությունից դժգոհ նախարարները, եկեղեցու անվերապահ համաձայնությամբ, խռովություն բարձրացրեցին  և իրենց միացյալ զորքերով հարձակվեցին Արշակավանի վրա`   կոտորեցին նրա բնակիչներին և քաղաքը ամբողջովին ավիրեցին։ Մանկահասակ երեխաներին նրանք խղճացին, սակայն Արշակավանում սպանվեց  20 հազար մարդ, նույնքան ընտանիք։ Դրանով հիմնահատակ ավերվեց այդ նոր մայրաքաղաքը և այլևս չվերականգնվեց։ Արշակավանն այսպիսով, ունեցավ է 5 — 6 տարվա կյանք։ Նրա ավերման գործում եկեղեցուց բացի, խառն էր նաև սասանյան Պարսկաստանը։

Գրավոր պատմիր Աշտիշատի  եկեղեցական ժողովի  մասին, ներկայացրու քո տեսակետը ընդունված կանոնների վերաբերյալ:

Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:

Ըստ իմ տեսակետի, այդ կանոնները շատ ճիշտ էին, քանի որ քրիստոնյան չպետք է ունենա մի քանի կին և չպետք է լինեն ազգակցական ամուսնւթյուններ, քանի որ քույր, եղբայր հարաբերությունները չպետք է ապականվեն։

 

 

Оставьте комментарий