Երկիր առանց սխալների

images

Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք:

Ես իրականում երեք անգամ ամռանը եղել եմ Վրաստանում: Հիմա մտովի տեղափոխվեցի այնտեղ և հիմա կնշեմ այն սխալները, որոնք տեսել ու զգացել եմ: Սխալ էր այն, որ մարդիկ արևածաղկի սերմերը, դատարկ շշերը, կոնֆետի թղթերը թափում էին ամբողջ լողափով ու կեղտոտում տարածքը: Սխալ էր, որ մարդկանց ականջի տակ ամբողջ օրը տարբեր վաճառականներ գոռում էին և գովազդում իրենց ապրանքը ու դրանով խանգարում հանգիստը: Սխալ էր նաև այն, որ վրացիները հայերին միշտ թանկ էին վաճառում իրենց ապրանքները՝ ինչը չէին անում վրացիների հետ:

  1. Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես:

Ես  մի անգամ խաբարբզիկություն եմ արել ու զղջացել դրա համար: Եղել է դեպք, երբ ես սուտ եմ խոսել ու զղջացել եմ դրա համար: Եղել է դեպք, երբ բարկացրել եմ ծնողներիս ու զղջացել դրա համար:

  1. Ի՞նչ է սխալը:

Սխալը ոչ ճիշտ բան է, այսինքն՝ ընդունված կագերից շեղում է:

 

 

Оставьте комментарий