Պատմություն դելֆինի մասին

Ես ամանորյա արձակուրդի ընթացքում նայել եմ «Դելֆինի պատմությունը» ֆիլմը: Այն մի տղայի և դելֆինի մասին է, որին տղան գտել էր ծովի ափին՝ վիրավոր վիճակում: Բոլոր մարդիկ հույսները կտրել էին, որ նա կապաքինվի, սակայն, տղան պայքարում է նրա առողջության համար և հասնում հաջողությունների:  Տղան հրավիում է աշխարհի ամենալավ պրոթեզավորողին, ով օգնում է դելֆինին լողալ: Դելֆինը հանդիպում է մեծ դժվարությունների, բայց հաղթահարում է խոչընդոտները:

Ֆիլմը հուզիչ էր, տպավորիչ և ցույց էր տալիս մարդու և կենդանու մեծ հավատարմությունը: Երկար չպատմեմ ֆիլմի մասին, որպեսզի իմ հասակակիցները ևս անպայման դիտեն և հայտնեն իրենց կարծիքը: Հաճելի դիտում…

Ֆիլմի հղումը՝  http://kinos-v-hd.ru/2511-istoriya-delfina.html

 

1456020661_poster-493214

Թեստ 9

Թեսթ 9
Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:
Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.
Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարhի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:
-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:
Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:
-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:
-Լեզու, տեր իմ:
-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:
-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:
Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:
Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.
-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:
Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:
-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:
-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:
Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:
V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1. Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:
2. Որպես աշխարհի լավ բան, աշխարհի լավ բան Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`
ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:
բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:
գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:
դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:
3. 1.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:
ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:
բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:
գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:
դ. Ինքը չէր կարող գնալ:

3.2 .Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:
Նա խնդրեց բերել աշխարհի ամենավատ բանը:

4. Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:
Որովհետև լեզվի միջոցով կարելի է լավ ու բարի խոսքեր ասել, հայտնել ուրախությունը, կիսվել լավ տպավորություններով:

5. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:
Լեզուն չլինի՝ ագռավի աչքը կհանի:
Ինչքան լեզու իմանաս՝ այնքան մարդ ես:

6. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`
ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:
բ. Լեզուն կարևոր օրգան չէ:
գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:
դ. Լեզուն թաց և լպրծուն է:

7.Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:
8. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:
9. Տրված նախադասության ենթական ներկի՛ր դեղին գույն, ստորոգյալը՝ կանաչ:
Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

10. Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:
Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

11. Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:
ա Հյուսել
բ. Շարել
գ. Կածան
դ. Տավիղ
12. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:
ա. Ճաշ-պարզ
բ. Թագավոր-ածանցավոր
գ. Վիշտ-բարդ
դ. Գիտություն-ածանցավոր
13. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ նշված:
ա. Բանալի-ածական
բ. Հաղթեցիր-բայ
գ. Լեզու-գոյական
դ. Բամբասանք-գոյական
14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:
Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

14. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):
Ուղևորներն ու սոսին
Ամառվա շոգ մի օր ուղևորները հոգնած պառկում են սոսու հովանու տակ, որպեսզի հովանան ու հանգստանան: Նրանք սոսուն նայելով ասում են, որ սոսին ոչ մեկին պետք չի, քանի որ անպտուղ է: Սոսին լսելով այս ամենը պատասխանում է.
— Այ անշնորհակալ մարդի՛կ, իմ հովանու տակ պառկել եք ու ինձ անպիտան ե՞ք համարում:
Այսպիսին են այն մարդիկ, ովքեր լավություն են անում իրենց հարազատներին, բայց այդպես էլ շնորհակալության չեն արժանանում:

ԵՍ

 

Ես Ալենն  եմ Թորոսյան:
Ծնվել եմ  Երևանում, Մարգարյան հիվանդանոցում:
Խոստովանում եմ, որ  բարկացնում եմ մայրիկիս:
Ուզում եմ, որ պատերազմ չլինի:
Հանգստանում եմ Դիլիջանում:
Կարծում եմ, որ պետք է գրագետ լինել:
Երազում եմ դառնալ ճարտարապետ:
Նախանձում եմ ոչ մի բանի
Հայտարարում եմ ՝ լինել լավ ու բարի մարդ:
Հյուրասիրում եմ ընկերներիս:
Վիճում եմ ընկերներիս հետ:
Հիանում, հրճվում եմ լավ գործ կատարելիս:
Հավատում եմ իմ ուժերին:
Տխրում եմ դժբախտ պատահարից:
Խոստանում եմ, որ ալարկոտ եմ:
Պատկերացնում եմ նախագծեր կազմելիս
Հպարտանում եմ, որ հայ եմ:
Ներում եմ  իմ ընկեր Նարեկին:
Վախենում եմ շնագայլից:
Զարմանում եմ, որ մարդիկ վատություն են անում:

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողնված տառերը:

Մեր աչքերի առջև փռվեցին երբեմնի շեները՝ ամայի ու կիսավեր: Բերդապարիսպների մնացորդների մոտ մի հինավուրց եկեղեցի կար՝ փլված գմբեթով: Պարսպի մի հատվածում ատամնավոր աշտարակ կար: Ճամփի եզրին մամռոտած շիրմաքարեր կային, թեք ընկած խաչքարեր: Ահա և պատմական Ոստան քաղաքի ավերակները: Եղեգիս գետի ափը ամբողջովին ծածկված է այդ քաղաքի ավերված կառույցների քարերով: Նեղ-նեղ փողոցներ, հրապարակներ, իշխանական  դիյակներ, սր-ատաշ ու հաստ պատեր, այստեղ-այնտեղ նետված զարդասյուներ, իսկ շուրջը՝ քար լռություն:

2.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ- երբևիցե

Բերդ- բերդապարիսպ

Սուրբ- սրբություն, սուրբապիղծ

Աջ-աջլիկ

Զարդ-զարդատուփ, զարդանախշ

3.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝

Ավոր-գունավոր, լուսավոր

Ուրդ-պարապուրդ

Որդ-հակարակորդ

Ական-հայկական, ռուսական

  1. Գրիր այս բառերի հոմանիշները՝

Անդորր-խաղաղ

Ճամփա-ուղի

Երկչոտ-ամաչկոտ

Ականակիտ-մաքուր

5.Գտիր տրված հարցերի պատասխանները

Եթե երեկ հինգշաբթի էր, վաղը`շաբաթ, ի՞նչ օր է այսօր-ուրբաթ

Ի՞նչ են ասում գայլերի խմբին-ոհմակ

Ձկների խմբին-վտառ

Ոչխարների խմբին-հոտ

Մեղուների խմբին-պարս

Խոզերի խմբին-բոլոկ

 

 

Չարլի Չապլին

 18.04.2017

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը  տանում էր թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողեց այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել, հայտարարեցի), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելուԵս վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:0,4միավոր

Տնօրեն, երգել, վերադարձա, առաջին:

  1. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը. 0,4 միավոր

ա/ ստիպված-պարտավոր լինել
բ/բարձրաձայն-բարձր խոսալա
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.0,4 միավոր

ա/ բնակարանպարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

4.Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. 0,4 միավոր
ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

դ/ դերասանուհին

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 0,4 միավոր

ա/ քրքիջածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

6.Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին և ներկիր կարմիր: 0,4 միավոր

7.Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը. 0,4 միավոր

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա-մայրիկ

ստորոգյալ —տանում էր

8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ. 0,2 միավոր

  1. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար: 0,5 միավոր
    Չապլինը իր առաջին ելույթի համար պարտական է մորը:
  2. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ: 0,5միավոր
    Երբ Չապլինի մայրիկի ձայնը խզվեց տնօրենը նրան թույլ տվեց բեմ բարձանալ:
  3. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.0,5 միավոր

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

12.Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.0,5 միավոր

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ: 1միավոր

Նա կարողանում էր և՛ ծիծաղեցնել, և՛ հուզել մարդկանց:

  1. 10-15 նախադասությամբ գրիր շարադրություն «Առաջին անգամ» վերնագրով: Պատմիրորևէ դեպք քո կյանքից, երբ ինչ-որ բան արել ես առաջին անգամ՝ օրինակ՝ օրիգամի պատրաստել, դահուկ վարել, թատրոն գնացել և այլն, կամ կարող է առաջին անգամ վատ բան ես արել՝ թեկուզ չուզելով, մի խոսքով՝ ցանկացած բան՝ լավ, թե վատ, որ արել ես առաջին անգամ: 4 միավոր

«Առաջին անգամ»

Մի ձմեռային օր ես առաջին անգամ փորձեցի դահուկով սահել: Ես սկզբում շատ էի լարվել ու շատ էի վախենում: Բայց ես հաղթահարեցի իմ վախը և առաջ շարժվեցի՝ լսելով և հետևելով ընկեր Միքայելի հրահանգը: Հասկացա, որ վախս փոքրացել է ու այդպես սկսեցի սահել: Քանի որ իմ մոտ սահելը հենց սկզից ստացվեց, ես շատ ուրախացա: Այդպես սահեցի մի քանի անգամ, որից հետո մասնակցեցի դահուկասպորտի մրցույթի և արժանացա մրցանակի՝ իմ տարիքային խմբում ես առաջինը հաղթեցի: Մրցանակը ինձ հանձնեց ընկեր Միքայելը մեդիաուրբաթի ժամանակ: Աշխարհով մեկ էի եղել, երբ ինձ բոլորը շնորհավորում էին: Տուն հասնելուն պես, տպավորություններվ կիսվեցի ընտանիքիս անդամների հետ: Բոլորը շատ ուրախ էին ինձ համար: Ամենալավ օրեր

Թեստ

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ո

ւ ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փաղչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Վերջ ,փաղչում,երբ, ակնթարթ:
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ -ջինջ
բ/լուռ  -լռիկ
գ/ակնդետ-անհամբեր
դ/ընտանի-բարեկամ

 

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ   համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել մեկին պաժել, լավ ծեծել              

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Հիշեցում՝Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…

Խորասույզ,ինքնամոաց,լիակուրծք,աղմկահույզ:

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ—պատվեր
բ/մալինա -ազնվամորի

գ/կենգուրու -ագեվազ

դ/ստարտ-պատրաստ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:

Եղնիկ, գիշեր, անտառ,լուսամուտ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/գրկել –ածական
    դ/ազատածական
  2. ՏեԱաքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Արդյոք, գիտ՞եր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ  երեխան է եղել , որ մայրը այնտեղ կաթ է տվել իրեն ,որ այնտեղ է իր հայրը եղջուրները խփել կաղնիներին:Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր  անտառներում:

  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Եղնիկը մի փոքրիկ խարտյաշ սև ու ջինջ աչքերով գեղեցիկ կենդանի էր:
  2. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկմեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

 Եղնիկը կարոտում էր անտառին,հայրիկին, մայրիկին և իր ընկերներին:

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հեղինակը հագում էր եղնիկին, որովհետև նա էլ մարդկանց նման ուներ իր ապրումները, երբ գրկում էր նրան տեսնում էր աչքերում թախծալիի երազուն կարտ:

 

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

  1. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:

Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թա